Մեր մասին

Գործունեությունը 

ՀՀ ԿԳՆ  Հանրապետական N 1 հատու կրթահամալիրի գործունեության առարկան և նպատակը  հակասոցիալական վարք դրսևորած երեխաների  կողմից հանարկրթական և հատուկ  հանրակրթական ծրագրերի  բովանդակության  պարտադիր նվազագույնի  յուրացումն է` խնամքի և պաշտպանության ապահովմամբ :

Կրթահամալիրը  բարեկարգ , բարետես, ձմռանը` տաք, ամռանը  զով, բարի մի օճախ է , որի կարգախոսն է `  << Այստեղ  ես պաշտպանված եմ >> : 

Կրթահամալիրում  երեխաներին ցուցաբերվում է սոցիալ-հոգեբանական օգնություն `   ընտանիքների  հետ  կապի վերականգնման, հասարակության  լիարժեք անդամներ դառնալու խնդրում նրանց աջակցման, նրանց օրինական շահերի  պաշտպանության  և խախտված իրավունքների  վերականգնման  և այլ հարցերով :

1996թ. ստեղծվել է Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրը:   Նախկինում   կրթահամալիրը  եղել է փակ տիպի հաստատություն, 1996 թ-ից   սկսած  այն բաց տիպի հաստատություն է:

1997-2004թթ.   կրթահամալիրը համագործակցել է  միջազգային բարեգործական  տարբեր  Հկ-երի հետ ( Ֆրանսիական  << Բժիշկներ առանց սահմանների (MSF) >>,  Ֆրանսիա-Հայաստան բարեգործական հիմնադրամ (SPFA)) :  Այդ տարիների համագործակցության արդյունքում  փակ հաստատությունը  վերածվեց բաց  հաստատության. բանտային  համակարգից անցում  կատարվեց  կրթադաստիարակչական  համակարգի, որտեղ  << վտանգավոր>> երեխան  փոխակերպվեց  << վտանգի մեջ գտնվող երեխայի>>  : Կրթահամալիրը պատժի հաստատությունից  վերափոխվեց  երեխաների  իրավունքների պաշտպանի հաստատության :

Առաքելությունը 

Կրթահամալիրը իր բնույթով  հանցագործությունների  մեջ  երեխաների ներգրավումը  կամխարգելուն կոչված  հաստատություն է : Կրթահամալիրի գլխավոր առաքելությունն է  հակասոցիալական  վարք  դրսևորած  երեխաների կողմից   հանրակրթական ծրագրերի  բովանդակության  պարտադիր  նվազագույնի  յուրացման  ապահովումը, նպաստավոր պայմանների ստեղծումը երեխայի խնամքի  և առողջության  պահպանման համար, երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգևոր ունակությունների, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորման ապահովումը , սովորողների դաստիարակությանը , նախասիրությունների   զարգացմանն ու  ինտելեկտուալ մակարդակի  բարձրացմանը նպաստող պայմանների ստեղծումը:

Ընդունելությունը 

Ընդունելությունը կատարվում է ողջ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթական ուսումնական   հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման  և ազատման կարգի /  հավելված  ՀՀ ԿԳ նախարարի  24.11.2010թ-ի  N 1640-Ն   հրամանի 14.8 կետի/  համաձայն :